Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակումներ Արցախում. հայտնի են Ազգային անվտանգության և ոստիկանության պետերի անունները

06 Հունիս, 2018 19:52
Նոր նշանակումներ Արցախում. հայտնի են Ազգային անվտանգության և ոստիկանության պետերի անունները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել: Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է փոխնախարար Արթուր Հարությունյանը:

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս պաշտոնում նշանակվել է գնդապետ Սամվել Շահրամանյանը:

Ազատվել է նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետ, գնդապետ Գագիկ Սարգսյանը: Պատճառը երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելն է։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս պաշտոնում նշանակվել է գնդապետ Իգոր Գրիգորյանը:

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

 

Լրահոս

Դիտել ավելին