Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Երևանի կենտրոնում գտնվող արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել

06 Հունիս, 2018 13:26
Երևանի կենտրոնում գտնվող արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել

Հունիսի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցում գտնվող 7 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում, պայթել է գազի բալոն, տարածքը վերածվում է ծխապատ գոտու:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբացի փողոցի թիվ 75 հասցեում գտնվող արագ սննդի կետում. գազի բալոնի պայթյուն չի եղել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:35-ին, մարվել՝ 11:56-ին:

Խոհանոցում այրվել են էլեկտրական լարեր (մոտ 30 գմ), 2 էլեկտրական վառարան` մասամբ, 1 դուռ, ներսի փայտյա երեսպատումը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր, ջերմահարվել է 2 դուռ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին