Կարևոր իրադարձություններ

Դատարանը կրկին մերժել է Մասիսի քաղաքապետի տեղակալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը

06 Հունիս, 2018 12:10
Դատարանը կրկին մերժել է Մասիսի քաղաքապետի տեղակալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մերժել է Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությունը:

 Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Մասիսի քաղաքապետի տեղակալի պաշտպան Զորայր Հարությունյանը:

«Միջնորդությունը ներկայացվել էր երեկ երեկոյան:  Նիստը գումարվեց 23:00-ի կողմերը և շարունակվեց մինչև ուշ գիշեր: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և այսօր առավոտյան 10:00-ին  հրապարակվեց որոշումը: Դատարանը մերժեց միջնորդությունը` հիմնավոր ապացույցների բացակայության պատճառաբանությամբ»,- ասել է Հարությունյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին