Կարևոր իրադարձություններ

800–ը հեռացել են ՀՀԿ–ից, հարյուրավորները միանում են ՔՊ–ին. «Փաստ»

06 Հունիս, 2018 09:27
800–ը հեռացել են ՀՀԿ–ից, հարյուրավորները միանում են ՔՊ–ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանի հանրապետական կուսակցությունը 800 անդամ է լքել: Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

 

Նա հավաստիացրեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կուսակցության շարքերին միացողներ ևս կան: «30–ից ավելի մարդու անդամագրումն արդեն փաստաթղթավորված է, տասնյակներով էլ դիմողներ կան»,–հայտնեց ՀՀԿ ներկայացուցիչը՝ կոնկրետ թվի մասին չմանրամասնելով:

Թավշյա հեղափոխությունից հետո էլ բազմաթիվ մարդիկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու ցանկություն են հայտնել: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ դիմումները դեռ ուսումնասիրության փուլում են: «Հարյուրավոր մարդիկ հայտեր են ներկայացրել, բայց մենք պետք է քննարկենք այդ դիմումները, հասկանանք, թե ինչ նպատակով են ցանկանում կուսակցության անդամ դառնալ: Մենք հիմա թվեր չենք կարող ներկայացնել, որովհետև գործընթացն անընդհատ շարունակվում է՝ նոր հայտեր ստանալով»,–փաստեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին