Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան նոր առաջարկներ կներկայացնի Brexit-ի հարցով

04 Հունիս, 2018 00:00
Մեծ Բրիտանիան նոր առաջարկներ կներկայացնի Brexit-ի հարցով

Մեծ Բրիտանիան ԵՄ ներկայացուցիչների հետ հունիսին կայանալիք հանդիպմանն ընդառաջ մի շարք առաջարկներ է մշակում Եվրամիության կազմից դուրս գալու (Brexit) վերաբերյալ: 

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին հունիսի 3-ին հայտնել է Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: ԵՄ ներկայացուցիչների գագաթնաժողովը նշանակված է հունիսի 28-29-ին: 

 Բրիտանացի նախարարը վստահություն է հայտնել, որ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մի շարք «հիանալի առաջարկներով» հանդես կգա, որոնք դրական արձագանքներ կստանան Եվրամիությունում: 

 Նախարարի խոսքով՝ առաջարկները կհամապատասխանեն Մեյի՝ նախկինում արած հայտարարություններին, և Լոնդոնը կհրապարակի համապատասխան փաստաթուղթը:

 

Լրահոս

Դիտել ավելին