Կարևոր իրադարձություններ

Գյումրիի ռեստորաններից մեկի նկուղում տղամարդու կախված դի է հայտնաբերվել

03 Հունիս, 2018 20:00
Գյումրիի ռեստորաններից մեկի նկուղում տղամարդու կախված դի է հայտնաբերվել

Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը երեկ ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ նկատել է, որ «Արլեկինո» ռեստորանային համալիրի նկուղային հարկում տղամարդու կախված դի կա:

Այս մասին հայտնում է shamshyan.com-կայքը։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, ով նշված ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից էլեկտրամալուխով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել:

Աղբյուրի տեղեկություններով՝ Էդգարն այս տարվա հունիսի 1-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մուշի բաժնի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին