Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել Իսպանիայի նորանշանակ վարչապետ Պեդրո Սանչեսի երդմնակալությունը

02 Հունիս, 2018 20:00
Տեղի է ունեցել Իսպանիայի նորանշանակ վարչապետ Պեդրո Սանչեսի երդմնակալությունը

Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսը շաբաթ երդվել է որպես Իսպանիայի վարչապետ: Արարողությունը տեղի է ունեցել թագավորական «Սարսուելա» նստավայրում՝ միապետ Ֆելիպե VI-ի մասնակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սանչեսը ձեռքը դնելով Իսպանիայի սահմանադրության վրա՝ խոստացել է «իր պարտականությունները բարեխղճորեն կատարել» եւ հավատարիմ մնալ թագավորին ու երկրի հիմնական օրենքին: Իսպանիայի դեմոկրատական պատմության մեջ առաջին անգամ արարողությունն անցել է առանց  կաթոլիկ խորհրդանիշների՝ Աստվածաշնչի եւ խաչելության:

Նախօրեին Իսպանիայի Կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) Մարիանո Ռախոյի կառավարությանը անվստահություն էր հայտնել: Նախաձեռնությունը առաջ էր քաշել Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը եւ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Սանչեսի թեկնածությունը:

Երկրի սահմանադրության համաձայն՝ անվստահության քվեից հետո Ռախոյի կառավարությունը թագավորին հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ սոցիալիստների առաջնորդը դիտարկվել էր որպես պալատի վստահությունը ստացած թեկնածու, ինչի հետ կապված թագավորը նրան նշանակել էր երկրի վարչապետ:

 

Լրահոս

Դիտել ավելին