Կարևոր իրադարձություններ

Բրիտանիայում դեսպան աշխատելով արեւմտամետ չեմ դարձել. Արմեն Սարգսյան

02 Հունիս, 2018 17:10
Բրիտանիայում դեսպան աշխատելով արեւմտամետ չեմ դարձել. Արմեն Սարգսյան

Հայաստանը դարեր շարունակ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ եւ դրանք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 

Նա նշել է, Հայաստանն ու Ռուսաստանը ապացուցել են, որ դարեր ի վեր լավ բարեկամներ են եղել. « Հայաստանը բարդ հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւանությամբ է գտնվում: Հենց հավասարակշռություն ապահովելու համար են մեզ պետք ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ ռազմական ու քաղաքական ոլորտներում: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է միայն ՌԴ-ի հետ հարաբերություններ ունենա: Մեզ անհրաժեշտ է հավասարակշռել մեր հարաբերությունները եւ հիմա ունենք մի վիճակ, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է, որն առաջնորդվում է Ռուսստանի կողմից: Մյուս կողմից Հայաստանը խորքային գործընկերության համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ: Դա Հայաստանի համար հսկայական դռներ են բացում տնտեսության ու ներդրումների տեսակետից»,-ընդգծեց ՀՀ նախագահը:

Նա նշեց, որ Բրիտանիայում դեսպան աշխատելով ինքն արեւմտամետ չի դարձել. «Ես արեւմտամետ չեմ, արեւելամետ չեմ, ամերիկամետ չեմ, ռուսամետ չեմ, հայամետ եմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին