Կարևոր իրադարձություններ

Ոսկերչի տղան կազմակերպել է հոր սպանությունը հանուն բազմամիլիոնանոց ապահովագրության

01 Հունիս, 2018 21:43
Ոսկերչի տղան կազմակերպել է հոր սպանությունը հանուն բազմամիլիոնանոց ապահովագրության

ԱՄՆ Տեխասի նահանգի Քոլեջ-Սթեյշն քաղաքում 19-ամյա տղան վարձու մարդասպանի միջոցով սպանել է սեփական հորը՝ գրում է Fox News-ը:

Անհայտ անձը հունիսի 2-ին ներխուժել է 55-ամյա ոսկերիչ Թեոդոր Շոնեսիի տուն, մի քանի կրակոցով սպանել տանիտիրոջը և նրա շանը, ինչից հետո փախել է դեպքի վայրից:

Սպանվածի կինը կենդանի է մնացել և ոստիկանություն է կանչել:

Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակումը կարող է կազմակերպած լինել ոսկերչի 19-ամյա որդին՝ Նիկոլասը:

Պարզվել է, որ երիտասարդը մի քանի ամիս փնտրել է վարձու մարդասպանի:

Նա պնդել է, որ ծնողների մահվան ապահովագրությունը, նրանց տնից և ոսկերչական խանութից գոյացած վաճառքը մոտ ութ միլիոն դոլարի եկամուտ կապահովեն:

Մարդասպանը դեռ չի հայտնաբերվել:

Նիկոլասի տանը հայտնաբերել են զինամթերք, որը համընկնում է այն զենքին, որով կատարվել է սպանությունը: Նիկոլասի կինը նույնպես ձերբակալված է:

 

Լրահոս

Դիտել ավելին