Կարևոր իրադարձություններ

Բաքվում փեսացուն սպանել է հարսնացուին և ծանր վիրավորել նրա մորը

01 Հունիս, 2018 21:28
Բաքվում փեսացուն սպանել է հարսնացուին և ծանր վիրավորել նրա մորը

Բաքվում երիտասարդ փեսացուն հրազենի կրակոցով սպանել է հարսնացուին և ծանր վիրավորել նրա մորը: Հանցագործությունից հետո երիտասարդը փախել է դեպքի վայրից և փորձել է թաքնվել, սակայն իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են նրան՝ գրում է minval.az-ը:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ երիտասարդների նշանադրության արարողությունից հետո փեսացուն եկել է հարսնացուի տուն, և նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո տղան հեռացել և վերադարձել է որսոդական հրացանով:

Նա հրազենային վնասվածք է հասցրել աղջկան և նրա մորը: Աղջիկը հիվանդանոցում մահացել է, իսկ մայրը վիրահատությունից հետո ծանր վիճակում է:

 

Լրահոս

Դիտել ավելին