Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը Աստանա է մեկնել էկոնոմ դասի չվերթով, և դա լինելու է նոր կառավարության աշխատաոճը. Էդուարդ Աղաջանյան

01 Հունիս, 2018 15:03
  Տիգրան Ավինյանը Աստանա է մեկնել էկոնոմ դասի չվերթով, և դա լինելու է նոր կառավարության աշխատաոճը. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Աստանա է մեկնել էկոնոմ դասի չվերթով, և այսուհետ սա է լինելու նոր կառավարության աշխատաոճը: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ Տ․ Ավինյանը մենակ է գնացել, իսկ ընդհանրապես որևէ մեկն այսուհետ շրջագայության նպատակով արտերկիր գործուղման չի մեկնելու, և եթե փոխվարչապետն էկոնոմ դասով է երթևեկում, ապա մնացած բոլոր նախարարները ևս պետք երթևեկեն նույն էկոնոմ դասով:

Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագա­հի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավա­րության ղեկավարների նիստին, և նման թռիչքը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին