Կարևոր իրադարձություններ

Մարդկությունը մոլորակի վրա կյանքի 1%-ն է կազմում. գիտնականներ

27 Մայիս, 2018 20:00
Մարդկությունը մոլորակի վրա կյանքի 1%-ն է կազմում. գիտնականներ

Իսրահելի փորձառու գիտնականները պարզել են, որ մարդիկ Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի 1% են կազմում՝ կենսազանգվածի տեսանկյունից։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ մարդիկ են վերացրել վայրի կաթնասունների գրեթե 85%-ը։

Հետազոտողներն ասում են, որ չնայած մարդիկ Երկրի վրա եղած կյանքի մեկ տոկոսն են կազմում, սակայն հենց մարդիկ են օգնել ոչնչացնել կաթնասունների գրեթե 85%-ը և երկու անգամով կրճատել մոլորակի բուսական աշխարհի ընդհանուր զանգվածը։ Մոլորակի իսկական ծանր քաշայինները բույսերն են։ Նրանք համաշխարհային կենսազանգվածի մոտ 80 տոկոսն են կազմում,– ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Weizmann Institute of Science ամսագրում։

 

Լրահոս

Դիտել ավելին