Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի և մտավորականների հանդիպման մասին

26 Մայիս, 2018 16:40
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի և մտավորականների հանդիպման մասին

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ հպանցիկ հետևում էի Նիկոլ Փաշինյանի և մտավորականների հանդիպմանը: Միանշանակ համաձայն եմ իմ լավ բարեկամ, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ նման հանդիպումները սովորաբար երեք հիմնական լեյտմոտիվ ունեն: Առաջին` քծնանքը, երկրորդ` սեփական նախագծերի համար գումար ուզելը և երրորդ` այլոց վրա գործ տալը:

Երբ ես դեռ լրագրող էի «Հայկական ժամանակում», մի տևական հատված ուսումնասիրել եմ հայ մտավորականության մի հատվածի մատնագրերն ու քծնախառն ուղերձներն առ օրվա իշխանությունը: Փաստորեն, մեկ դար անց ևս ոչինչ չի փոխվում: Ներողություն եմ խնդրում իրական մտավորականներից, որոնց մեծ մասին ես չտեսա երեկվա քննարկմանը: Իհարկե, մեկ-երկու լուրջ հարցադրումներ երեկ, այնուամենայնիվ, հնչեցին»:

 

Լրահոս

Դիտել ավելին