Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի ոստիկաններն առգրավել են թմրանյութի՝ 26 մլն մարդ սպանելու համար բավականաչափ խմբաքանակ

26 Մայիս, 2018 15:15
Ամերիկացի ոստիկաններն առգրավել են թմրանյութի՝ 26 մլն մարդ սպանելու համար բավականաչափ խմբաքանակ

ԱՄՆ Նեբրասկա նահանգի ոստիկանությունը առգրավել է 54 կգ ֆենտանիլ, որի քանակը բավական է 26 մլն մարդ սպանելու համար, գրում է Daily Mail-ը:

Իրավապահների փոխանցմամբ՝ Նեբրասկայի պատմության մեջ սա ֆենտանիլի առգրավման ամենախոշոր դեպքն է:

Ֆենտանիլը, որը արտաքնապես սպիտակ փոշու է նման, փաթեթավորված է եղել 48 տոպրակի մեջ: Թմրանյութը գտնվել է բեռնատարում, որը մանրակրկիտ խուզարկվել է: Արդյունքում ապօրինի բեռը  բռնագրավվել է, ինչպես նաև ձերբակալվել է երկու մարդ:

Աղբյուրը մանրամասնում է, որ փողոցում թմրանյութի գինը գերազանցում է 20 մլն դոլարը:

Մասնագետների խոսքով՝ ֆենտանիլի 2 միլիգրամը, որը 30-50 անգամ ավելի է ուժեղ է հերոինից, կարող է մահացու լինել:

 

Լրահոս

Դիտել ավելին