Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում «հղի» կնոջ մարմնի ինտիմ հատվածում 1 կգ մարիխուանա են գտել

26 Մայիս, 2018 11:38
Մեքսիկայում «հղի» կնոջ մարմնի ինտիմ հատվածում 1 կգ մարիխուանա են գտել

Մեքսիկայում  37-ամյա կինն իր մարմնի ինտիմ հատվածում մեկ կիլոգրամ մարիխուանա է կրել, փոխանցում է SDPnoticias.com-ը։

Կինը հիվանդանոց է դիմել՝ հայտարարելով, որ հղի է։ Նա գանգատվել է որովայնում ցավերից և ասել, որ չի զգում երեխայի խաղը։ Բժիշկները չեն կարողացել լսել «փոքրիկի» սրտխփոցը և կնոջը գինեկոլոգիական բաժանմունք են ուղարկել։ Այստեղ արդեն բժիշկները շուրջ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել՝ հենց կնոջ մարմնի ինտիմ հատվածում։

Նշվում է, որ թմրանյութը եղել է հողի հետ միասին, իսկ փաթեթը մասնակի պատռված էր։

Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

 

Լրահոս

Դիտել ավելին