Կարևոր իրադարձություններ

Արա Վարդանյանը վերընտրվեց Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում

25 Մայիս, 2018 14:28
Արա Վարդանյանը վերընտրվեց Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ընթացքում Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արա Վարդանյանը` 3 տարի ժամկետով:

Հոգաբարձուների խորհրդի անդամները դրական գնահատեցին Արա Վարդանյանի աշխատանքը: Նրանք նկատեցին, որ իրենց բարձրացրած խնդիրներին Արա Վարդանյանը շատ արագ արձագանքում է և սեղմ ժամկետներում լուծում է տալիս: 

«Նախորդ տարի լրացավ հիմնադրամի 25-ամյակը, և մենք հայտարարեցինք, որ հիմնադրամն իր ծրագրերով ուղղակի կամ անուղղակի օգնել է 500 հազար մարդու: Այսինքն՝ այսքան մարդու կյանքում մենք կարողացել ենք փոփոխություններ մտցնել: Այս տարիների ընթացքում ունեցել ենք 700 հազար նվիրատու»,-ասաց նա և նշեց, որ այս թվերը խոսում են այն մասին, որ և՛ նվիրատուներն են ավելանում, և՛ ծրագրերը: 


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին