Կարևոր իրադարձություններ

Վարչապետը նոր նշանակումներ է կատարել. Տավուշի փոխմարզպետն ու ԱՆ փոխնախարարն ազատվել են պաշտոններից

25 Մայիս, 2018 13:51
Վարչապետը նոր նշանակումներ է կատարել. Տավուշի փոխմարզպետն ու ԱՆ փոխնախարարն ազատվել են պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

Մասնավորապես՝ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, Դավիթ Սարգսյանը՝ Սփյուռքի նախարարի տեղակալ, իսկ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Անահիտ Ավանեսյանը:

Վարչապետը որոշումներ է ստորագրել նաև Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանին և Առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին իրենց պաշտոններից ազատելու վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին