Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ

24 Մայիս, 2018 23:00
Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ տարբեր գերատեսչություններում փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ:

Վարչապետի հրամանագրով՝ Սփյուռքի փոխնախարար է նշանակվել Բաբկեն Տեր Գրիգորյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Բաբկեն Տեր Գրիգորյանին նշանակել սփյուռքի նախարարի տեղակալ»,-ասված է հրամանագրում։

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Կարեն Բրուտյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Բրուտյանին նշանակել ֆինանսների նախարարի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:Ֆինանսների փոխնախարար է նշանակվել Կարեն Թամազյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Թամազյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ:

Ֆինանսների փոխնախարար է նշանակվել նաև Արմեն Հայրապետյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Հայրապետյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման մեջ:

Առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Դավթյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արսեն Դավթյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման տեքստում:

 

Լրահոս

Դիտել ավելին