Կարևոր իրադարձություններ

Արմեն Աշոտյանի վրդովված գնահատականը՝ Հ1-ին

23 Մայիս, 2018 22:36
Արմեն Աշոտյանի վրդովված գնահատականը՝ Հ1-ին

ՀՀ ԱԺ ՀՀԿ ական պատգամավոր Արմեն Աշոտյանի գրառումը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Նոր Հ1֊ի լրատվական թողարկումն եմ նայում, Կառավարության հետ Հարց ու պատասխանը։
Ուրեմն տղերքը մոնտաժի աստվածներն են։

Հնչեցնում են Նիկոլ Փաշինյանի պատասխանն իմ հարցին ու որևը կերպ չեն ասում, թե այդ հարցը ով տվեց, ինչ հարցրեց։ Անգամ կադրում չկամ։

Տղերք, այդպես մի արեք, Նոր Հայաստանին չի սազում 

Հ.Գ Մենակ չասեք, որ մեր իշխանության օրոք էլ հակառակն էր։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը Հ1֊ի էկրանին շատ հաճախ էր երևում, անգամ իմ հաղորդման հյուրն է եղել։ Հիշեք նաև, որ լրատվականը առանձին ստորաբաժանում է Հանրայինում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին