Կարևոր իրադարձություններ

Ստուգումներ են սկսվել և դրանից հետո հրապարակային կներկայցնենք արդյունքները. Հրաչյա Ռոստոմյան

23 Մայիս, 2018 18:14
Ստուգումներ են սկսվել և դրանից հետո հրապարակային կներկայցնենք արդյունքները. Հրաչյա Ռոստոմյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ սպորտից ԱԻՆ տեղափոխվելու մասին քննադատություններին դրական է վերաբերում, քանի որ քննադատությունները զգոնացնում են: Նա նաև նշեց, որ նախորդ տարիների աշխատանքային իր փորձը կնպաստի նոր պաշտոնում լավ աշխատելուն:

Խոսելով կադրային փոփոխությունների մասին` Ա.Ռոստոմյանը հավաստիացրեց, որ կադրային ջարդ չի լինելու. «Առաջին նիստի հստակ հայտարարել եմ, որ այն պաշտոնյաները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ որևէ մեկի հետ խնամի-ծանոթ-բարեկամ լինելու հանգամանքից, որոնք պրոֆեսիոնալ են, բարի համբավ ունեն, եթե ստուգումների արդյունքում որևէ խախտում չհայտնաբերվի, շարունակելու են աշխատել: Եվ նույնի հակառակը` անկախ քաղաքական հայացքներից, խնամի-ծանոթ-բարեկամ լինելուց, որևէ մեկը իմ նշած կոմպոնենտին չհամապատասխանի, չի աշատելու: Ստուգումներ են սկսվել և դրանից հետո հրապարակային կներկայցնենք արդյունքները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին