Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը կարևոր հարցեր են քննարկել

21 Մայիս, 2018 18:53
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը կարևոր հարցեր են քննարկել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 21-ին հանդիպում են ունեցել Արարատում՝ Սպարապետ վազգեն Սարգսյանի տանը։

Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությանը լրագրողներին այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարևոր հարցեր ունեինք քննարկելու։ Այսօր առաջինը հարգանքի տուրքն էր, որ մատուցեցինք Գրետա Մայրիկին և Սարգսյանների ընտանիքին։ Հանդիպման առիթը օգտագործելով բազամթիվ հարցեր քննարկեցինք և շատ կարևոր էր, որ այդ խոսակցությունը տեղի ունեցավ այսօր»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը չմանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկել։ «Չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա։ Բազմաթիվ հարցեր կան, որ կարելի է քննարկել հայկական զույգ պետությունների ղեկավարների հետ, մեր բոլորիս երազած հայրենիքի համար»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին