Կարևոր իրադարձություններ

Նավալնու համախոհները պատրաստվում են կուսակցություն ստեղծել

19 Մայիս, 2018 20:18
Նավալնու համախոհները պատրաստվում են կուսակցություն ստեղծել

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու համախոհները պատրաստվում են կուսակցություն ստեղծել, որը կկոչվի «Ապագայի Ռուսաստան»: Այդ մասին որոշվել է Նավալնու աջակիցների՝ այսօր հրավիրված համագումարի ժամանակ:

Ինքը Նավալնին հավաքին ներկա չի եղել, քանի որ 30-օրյա կալանքի է դատապարտված մայիսի 5-ին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից  առաջ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով ցույցեր անցկացնելու և ոստիկանությանը չենթարկվելու համար:

Այդ օրը, հիշեցնենք, Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում բերման էր ենթարկվել1600-ից ավելի ցուցարար:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին