Կարևոր իրադարձություններ

Վարչապետը պաշտոնից ազատել է Տիգրան Խաչատրյանին

18 Մայիս, 2018 12:19
Վարչապետը պաշտոնից ազատել է  Տիգրան Խաչատրյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Տիգրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոշման մեջ:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին