Կարևոր իրադարձություններ

Բալասանյանի շուրջ կազմակերպվածը՝ սեփական սցենարով «մասխարա». «Փաստ»

18 Մայիս, 2018 08:29
Բալասանյանի շուրջ կազմակերպվածը՝ սեփական սցենարով «մասխարա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվեց երեկ Գյումրիում՝ քաղաքապետի հրաժարականի հարցի հետ կապված, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Գյումրեցիների կարծիքով, «Բալասանյան» դաշինքը սեփական դիրքերն ամրապնդելու համար  որոշել էր ավագանու անդամների հետ բեմադրություն կազմակերպել: Եվ նրանք, ովքեր գործող քաղաքապետին անվստահություն էին հայտնել  և սեփական սցենարի հաջորդ արարով առաջարկել էին քաղաքապետի պաշտոնում մեկ այլ՝ Տիգրան Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել բեմադրության վերջին տեսարանով էլ նոր քաղաքապետի քվեար­կություն կազմակերպեցին և բոլորը դեմ քվեարկեցին: Զավեշտն այն աստիճանի էր, որ նույնիսկ առաջադրված թեկնածուն էր ինքն իրեն «դեմ» քվեարկել:

Հիշեցնենք, որ բուռն քննարկումներից հետո  ՀՎԿ–ն հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, ԲՀԿ խմբակցությունը ի սկզբանե բոյկոտում էր նիստը, չնայած որ նիստին ներկա էին միայն այն երկու անդամները, որոնք ստորագրել էին անվստահություն հայտնելու հայտնելու նախագծի տակ, իսկ ԳԱԼԱ խմբակցությունը ընդմիջումից հետո հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը «Ասպարեզ» ակումբի նախագահ, ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու իր կողմնակիցները վերջին շրջանում իրենց հանդեպ հնչեցված քննադատությունների պատճառով բավականին ազդվել էին ու իրենք իրենց հանդեպ անվստահություն հայտնել: «Եվ գտել էին ամենախայտառակ եղանակը: 

«Բալասանյան» խմբակցությունից մեկին առաջ էին քաշել, որպես թեկնածու, գործողին անվստահություն էին հայտնել, ու գաղափարն իրականացրեցին իրենց թեկնախուի հանդեպ: Ես ասացի, որ դրա կարիքը չկա և հարկավոր է քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացնել, որից հետո, եթե ավագանին հաստատի դիմումը ուրեմն դժգոհ են իրենից  իսկ եթե չի հաստատի, ապա դրանով վստահության քվե կստանա: Էլ ինչի եք խառնվել իրար: Բայց ընտրությունով սարքեցին «մասխա­ րա»»,–ասաց Լ.Բարսեղյանը: Նա նշեց, որ բալասանյանական սցենարն այլ տրամաբանություն է ենթադրել: Այսինքն, եթե «Բալասանյան» դաշինքի թեկնածուին ավագանու անդամները մերժեն, ապա կնշանակի, որ դրանով իրենց վստահության քվեն են տալիս Գյումրու գործող քաղաքա­ պետ Ս. Բալասանյանին:

«Դա գիտեք՝ ինչի է նման, ոնց որ մարդու ձեռքը կտրեն, ջարդեն, կոտրեն, հեռացնեն: Բայց էդպես ո՞նց կարող է լինել: Եթե խմբակցության մեծ մասն ուզում է անվստահություն հայտնել Բալասանյանին, ապա կարող են դուրս գալ «Բալասանյան» խմբակցությունից  բայց այս ձևով անվստահություն հայտնելը, մի խոսքով, կատակերգություն էր և այստեղ որևէ լուրջ բան չկա»,– ասաց Լ. Բարսեղյանը: Նա ասաց, որ իրենք այս հարցի հետ կապ­ված որևէ քայլ ոչ ձեռնարկել են, ոչ էլ պատրաստվում են ձեռնարկել քանի, որ այս պահին  «Բալասանյան» դաշինքն ավագանիում բացարձակ մեծամասնություն է կազմում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

«Այ­սինքն առանց նրանց քվեի որևէ մեկը չի կարող համայնքի ղեկավար ընտրվել, և Բալասանյանի շուրջ բարձրացված աղմուկը բացարձակ անտեղի է: ԵՎ մինչև նոր ընտրություններ չլինեն քաղաքապետի փոփոխություն չի կարող լինել: Այդ իսկ պատճառով էլ մենք որևէ բան չէինք նախաձեռնել»,–ասաց Լևոն Բարսեղյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին