Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն որևէ քայլ չի կատարելու կառավարության ծրագիրը խոչընդոտելու համար. Գագիկ Մելիքյան

17 Մայիս, 2018 11:37
ՀՀԿ-ն որևէ քայլ չի կատարելու կառավարության ծրագիրը խոչընդոտելու համար. Գագիկ Մելիքյան

ԱԺ քաղաքական մեծամասնության «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ կառավարության կազմում մեծ թվով երիտասարդների ներգրավվածությունը թերություն համարելը իրատեսական չէ:

«Հայկական ժամանակ»-ին   տված հարցազրույցում Գագիկ Մելիքյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն, պատրաստ է ցանկացած հարցում աջակցել նոր կառավարությանը:

- Պարոն Մելիքյան, ի՞նչ կարծիք ունենք կառավարության նոր կազմի մասին: Հասարակության մի մասը կարծում է, որ պետք չէր երիտասարդներին վստահել նախարարի պաշտոններ, իսկ մյուս մասը հակառակ կարծիք ունի:

- Կառավարության մեծ մասին անձամբ չեմ ճանաչում եւ չեմ կարծում, որ երիտասարդ լինելը թերություն է: Ես բոլորովին այդ կարծիքը չեմ կիսում: Ես նրանց հաջողություն եմ մաղթում եւ այն խոստումները, որ տվել են ժողովրդին ցանկանում եմ շուտ իրականացնեն: Մեր քաղաքական ուժը որեւէ քայլ չի կատարելու՝ խոչընդոտելու կառավարության աշխատանքները: Դրանում ականատես կլինենք նաեւ առաջիկայում:

- Այդ թվում՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցու՞մ:

- Նախատեսված գործողությունների մասով, երբ քայլեր կկատարվեն, կտեսնենք մեր գործողությունները: Մենք կառավարության ծրագրին չենք խոչընդոտի: Մենք քննարկումներ կանենք, բայց որեւէ ձեւով չենք խոչընդոտի կառավարության ծրագիրը:

- ՀՀԿ-ի համար ո՞ր ժամանակահատվածն է նախընտրելի ԱԺ ընտրությունների մասնակցելու համար:

- Ես չեմ կարող ասել՝ ինչ կլինի, երբ կլինի:

- Պարոն Մելիքյան, դուք նշել եք, որ կառավարությունը, եթե ցանկանա, ուրեմն կարճ ժամանակահատվածում երկիրը հաջողությունների կհասնի: Ինչո՞ւ վերջին 10 տարվա ընթացքում հաջողության չկարողացանք հասնել, երբ ՀՀԿ-ն էր կառավարության ղեկին:

- Կարճ ժամանակահատվածը մեկ օրը կամ մեկ տարին չէ: Տնտեսական գործոններում եւ առավել եւս հետճգնաժամային շրջանում կարճ ժամանակահատվածը մի քանի տարի կարող է տեւել: Տնտեսական առաջընթացը միանգամից հնարավոր չէ ապահովել: Մենք որեւէ խոչընդոտ չենք հանդիսանա տնտեսական առաջընթաց ունենալու համար: Ինչքան հնարավոր է՝ մենք օգտակար կլինենք:

- 10 տարին կա՞րճ ժամանակ էր:

- Երբեք որեւէ մեկը չի կարող ասել՝ տնտեսության մեջ տաս տարին կարճ, թե երկար ժամանակ է: Կան հարցեր, որոնց համար շատ կարճ է, կան հարցեր, որոնց համար շատ երկար է: Տնտեսական առաջընթացը միանգամից չի լինում: Ես ցանկանում եմ, որ նոր կառավարությունը բոլոր ծրագրերը, որոնք դրել է իր առջեւ, իրականացնի: Կարճ ժամանակահատվածը, թե որքան կտեւի՝ ես չեմ կարող ասել:

- Պարոն Մելիքյան, ՀՀԿ-Փաշինյան հանդիպումներում, վարչապետի ընտրությունների հարց ու պատասխանի ժամանակ եւ ընդհանրապես, ՀՀԿ-ական պատգամավորները շեշտում էին, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող վարել արտաքին քաղաքականություն: Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԵԱՏՄ գագաթաժողովը, որտեղ Փաշինյանը հանդիպեց ԵԱՏՄ երկրների ղեկավարներին: Ինչպե՞ս կգնահատեք հանդիպման ընթացքը եւ Նիկոլ Փաշինյանի ներկայացվածությունը:

- Բանակցություններն ընթացան օրակարգին համապատասխան, եւ վեր՛ջ:

- Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո խոսվեց, որ ՀՀԿ-ի օրակարգում կա նաեւ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու հարցը: Ի՞նչ փուլում է դա:

- Այդ հարցը քննարկումների փուլում է: Վերջնական արդյունքներ չունենք:

- ՀՀԿ կանոնադրության համաձայն՝ այս տարի նախատեսվում է կուսակցության հերթական համագումարը: Այդ հարցը օրակարգում լինելո՞ւ է:

- Հարցն օրակարգում չի դեռեւս:

 

 

Լրահոս

Դիտել ավելին