Կարևոր իրադարձություններ

Ղրիմի կամուրջը չի հայտնվել Google-ի քարտեզներում

16 Մայիս, 2018 20:18
Ղրիմի կամուրջը չի հայտնվել Google-ի քարտեզներում

Ղրիմի կամուրջը, որի պաշտոնական բացումը մայիսի 15-ին արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դեռևս չի հայտնվել Google Maps քարտեզում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս փաստին ուշադրություն են դարձրել և մատնացույց արել համացանցի օգտատերերը:

Նրանցից մեկը նշել է, որ կառույցի մասին մատնանշում հայտնվել է արդեն «Յանդեքս. Քարտեզ» ծառայությունում:

Ոմանք ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Google Maps ծառայությունը նորակառույց կամրջով անցնող երթուղի չի նշում:

Ղրիմի կամրջի հանդիսավոր բացումը կայացել է մայիսի 15-ին: Բացումն արել է Պուտինը՝ ԿամԱԶ մակնիշի մեքենայի ղեկին նստած՝ գլխավորելով 30 բեռնատարներից կազմված շարասյան երթը: 

Մայիսի 16-ից կամրջով մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների երթևեկությունն է սկսվել: 2018-ի աշնանը կմեկնարկի նաև բեռնատարների երթևեկությունը, իսկ 2019 թվականից՝ գնացքների:

 

Լրահոս

Դիտել ավելին