Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,05
    7,35

Կարևոր իրադարձություններ

Քաղաքաշինության կոմիտեում եվրոպացի մասնագետների հետ քննարկել են շենքերի էներգախնայողության հարցը

16 Մայիս, 2018 20:11
Քաղաքաշինության կոմիտեում եվրոպացի մասնագետների հետ քննարկել են շենքերի էներգախնայողության հարցը

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է Եվրոպայի ջերմամատակարարման, օդափոխության և լավորակ օդի մատակարարման եվրոպական ֆեդերացիայի արտաքին կապերի ղեկավար Յափ Հոխլինին, արևային էներգիայի ոլորտի հայաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպումը դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 30-31-ը Ժնևում կայացած ՄԱԿ-ի Բնակարանաշինության և հողերի կառավարման կոմիտեի և Կայուն էներգիայի Կոմիտեի հետ համատեղ հիմնած էներգաարդյունավետության ստանդարտների միասնական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում էր:

Արդյունքում, ըստ Ա. Մինասյանի՝ Հայաստանում կստեղծվի կազմակերպություն, որի ներքո կհամախմբվեն էներգիայի արտադրության ոլորտի մասնագետներ՝ համագործակցության դաշտ ձևավորելով միջազգային նմանատիպ կազմակերպությունների հետ:

Մասնավորաբար, Հայաստանը լինելով եվրոպական ընտանիքի անդամ, կարող է որոշակի ստանդարտներ սահմանելով համագործակցության արդյունքում ներդրումներ ներգրավել ոլորտ: Ներկաները պատրաստակամություն են հայտնել ոչ միայն համագործակցության, այլև փորձի փոխանակման համար:

Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանի աջակցությամբ մայիսի 14-16-ը մեկնարկել է շենքերի էներգաարդյունավետության ստանդարտների քարտեզագրման վերաբերյալ երկրորդ համաժողովը, որին մասնակցում են ոլորտի մասնագետներ տարբեր երկրներից»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին