Կարևոր իրադարձություններ

Կլոր սեղանի շուրջ նստած դինոզավրերին տեսա՞ք չէ. նրանք տեսան անկախացող և ուժեղացող Հայաստան. քաղաքագետ

16 Մայիս, 2018 18:14
Կլոր սեղանի շուրջ նստած դինոզավրերին տեսա՞ք չէ. նրանք տեսան անկախացող և ուժեղացող Հայաստան. քաղաքագետ

Ռուասատանը մեր դաշնակիցը երբեք չի եղել, ու նա ատում է հայկական անկախ պետությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Անդրադառնալով ԵՏՄ գագաթնաժողովին ու դրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը՝ քաղաքագետը նշեց. «Տպավորությունս լավ է: Քաղաքագիտությունն ունի մի մեթոդ, որ կոչվում է դիտարկման մեթոդ: Էնտեղ նստած դինոզավրերին, մռթված դեմքերը տեսա՞ք չէ, կլոր սեղանի շուրջ: Դրանից դատելով կարող եմ ասել, որ նրանք տեսան անկախացող և ուժեղացող Հայաստան»:

Նրա խոսքով՝ առաջին անգամ հեղափոխության առաջնորդը արժանապատիվ ներկայանում է և բանակցում է:

«Ես միշտ ասել եմ ու էլի կկրկնեմ, որ Ռուասատանը մեր դաշնակիցը երբեք չի եղել, ու նա ատում է հայկական անկախ պետությունը»,- ասաց նա: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին