Կարևոր իրադարձություններ

Չեմ կարծում, որ սիրո, համերաշխության երանգի տակ՝ ոստիկանապետ, դատախազ կամ պաշտպանության նախարար պետք է նշանակեն. Վահրամ Բաղդասարյան

11 Մայիս, 2018 17:10
Չեմ կարծում, որ սիրո, համերաշխության երանգի տակ՝ ոստիկանապետ, դատախազ կամ պաշտպանության նախարար պետք է նշանակեն. Վահրամ Բաղդասարյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենց համար այս պահին ամենակարևորն այն է, որ այս իրավիճակում ազգային անվտանգության խնդիրների նահանջ չլինի, և արտաքին քաղաքական վեկտորը չփոխվի:

Խոսելով  կատարված նշանակումների մասին՝ Վ. Բաղդասարյանը նշեց, որ ժամանակ է պետք, որպեսզի տեսնեն՝ մարդիկ ինչպես են աշխատում. «Մարդկանց մեծամասնության հետ մենք աշխատել ենք, բայց աշխատել ենք տարբեր ոլորտներում, հետեւաբար մնացածն աշխատանքի արդյունքում կերևա»:

Դիտարկմանը՝ Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում կարծես սիրո, համերաշխության խորհրդանիշ էր, Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց.

«Ես չեմ կարծում, որ սիրո, համերաշխության երանգի տակ՝ ոստիկանապետ, դատախազ կամ պաշտպանության նախարար պետք է նշանակեն, մտածում եմ՝ այդ նշանակումները պետք է լինեն զուտ պրոֆեսիոնալիզմի գնահատականով: Ես որևէ մեկ անգամ Օսիպյանի հետ չեմ առնչվել, կաշխատի, կտեսնենք, միայն գիտեմ, որ նա՝ որպես ոստիկան, բավականին պարտաճանաչ ոստիկան է, հանձնարարականներ կատարող, իսկ որպես հանձնարարականներ տվող՝ չգիտեմ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին