Կարևոր իրադարձություններ

Ավարտին է մոտենում Երեւանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգումը

11 Մայիս, 2018 15:15
Ավարտին է մոտենում Երեւանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգումը

Երեւանի 2800-ամյակին ընդառաջ իրականացվող Երեւանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգումն ավարտական փուլում է: Աշխատանքներն իրականացվում են Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ: Երեւանի քաղաքապետարանի եւ այգում գործունեություն ծավալող տնտեսվարողների միջեւ կնքվել է պայմանագիր, որի համաձայն քաղաքապետարանը տրամադրում է անհրաժեշտ շինանյութը, իսկ աշխատանքներն իրականացվում են տնտեսվարողների կողմից:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այգու բոլոր սալիկները փոխարինվել են նոր, ավելի բարձրորակ եւ դիմացկուններով: Նորոգվել եւ թարմացվել են բազալտե աստիճաններն ու թասակները: Անձրեւաջրերի կուտակումները բացառելու նպատակով էլ փոխարինվել են խողովակաշարերը: 

Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից վերանորոգվել եւ ներկվել են Երեւանի 2750-ամյակին նվիրված շատրվանները: Որոշակի փոփոխության են ենթարկվել նաեւ ճեմուղիները. դրանց մակարդակը հավասարեցվել է, եւ տարածքն ավելի մատչելի է դարձել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին