Կարևոր իրադարձություններ

«Հեյդար Ալիևի ճակատագիրն է սպասվում նաև նրա որդուն». Տիգրան Բալայանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

11 Մայիս, 2018 10:54
«Հեյդար Ալիևի ճակատագիրն է սպասվում նաև նրա որդուն». Տիգրան Բալայանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ում արձագանքել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին:
«Խորհրդանշական է, որ հայտարարությունն արվել է մի մարդու նվիրված միջոցառմանը, որը նույն կերպ էր մտածում, բայց պարտություն կրեց: Նույն ճակատագիրն է սպասվում նաև նրա որդուն: Հայրը բավականաչափ խելամտություն է ունեցել դադար առնելու, հրադադար խնդրելու համար: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ խելամտությունը ժառանգականորեն է փոխանցվում»,- ասել է նա:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ հանդիսավոր արարողությանը, հայտարարել է, որ «ադրբեջանական դրոշը կբարձրացվի Շուշիում և Ստեփանակերտում»:


 

 

Լրահոս

Դիտել ավելին