Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    558
    566

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Պետական գույքի կառավարման վարչությունը հորդորել է զերծ մնալ թերի կամ չստուգված տեղեկություններ հրապարակելուց

10 Մայիս, 2018 12:00
Պետական գույքի կառավարման վարչությունը հորդորել է զերծ մնալ թերի կամ չստուգված տեղեկություններ հրապարակելուց

Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է տարածել հայկական էլեկտրոնային պարբերականներից մեկում տեղ գտած հրապարակման առնչությամբ:

«Վերջին օրերին էլեկտրոնային պարբերականներից մեկը Պետական գույքի կառավարման վարչությանն առնչվող լուրեր է հրապարակել, որոնք, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես, վկայակոչելով Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, կայքը սեփական մեկնաբանություններով անդրադառնում է աճուրդով վաճառվող պետական մեքենաներին: Նախ տեղեկացնենք, որ ՎՊ բարձրացրած այս և այլ հարցերի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, որոնք նաև հրապարակված են ՊԳԿՎ պաշտոնական կայքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Վարչությունը, Վերահսկիչ պալատի խորհրդի առաջարկություններով, կիրականացնի համապատասխան միջոցառումներ և արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացնի հանրությանը:

Մինչ այդ՝ «որոշ մեքենաների՝ պահառության վայր չներկայացնելու» մասին:

Տեղեկացնում ենք, որ Պետական գույքի կառավարման վարչությանն օտարման նպատակով հանձնված բոլոր ավտոմեքենաները գտնվում են այդ նպատակով հատկացված պահառության վայրում /Երևան, Հաղթանակ, 2-րդ փ. 79/: Վարչությունն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իրականացնում է նաև պետական այլ գերատեսչություններին ամրացված գույքի օտարման գործընթացը, որի շրջանակներում տրանսպորտային միջոցները ևս տեղափոխվել են պահառության վայր, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց տեղափոխումը նպատակահարմար չէ, քանի որ մեքենաներն անսարք են եղել կամ դրանցից մի մասը գտնվել է մարզերում և տեղափոխումը կապված էր լրացուցիչ ֆինանսական ծախսերի հետ, որոնք նախատեսված չեն բյուջեով:

Հիշեցնենք, որ պահառության վայրը ստեղծվել է երկու տարի առաջ՝ շարժական գույքի աճուրդային վաճառքն ավելի հրապարակային դարձնելու համար, ինչը լիարժեք հաջողվել է և այդ մասին են վկայում վաճառքի մրցակցային արդյունքները:

«Վաճառված մեքենաների մի մասը պետական գրանցում չի ստացել»

Աճուրդի մասնակիցները, օտարման ենթակա տրանսպորտային միջոցների հրապարակային ծանուցմամբ, ինչպես նաև աճուրդը սկսվելուց առաջ, իրազեկվում են, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գնորդը պարտավոր է գրանցել սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում՝ գործարքը ստորագրելու օրվանից՝ 15 օրյա ժամկետում: Գույքի վաճառքից հետո հետագա գործընթացն արդեն դուրս է Վարչության իրավասությունից:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից՝ օտարված և սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցած տրանսպորտային միջոցների թվաքանակի անհամապատասխանություն է արձանագրվել, Վարչությունն այսուհետ տրանսպորտային միջոցները օտարելու դեպքում աճուրդի արդյունքների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի նաև ՀՀ ոստիկանությանը:

Կայքում անդրադարձ է եղել նաև ՊԳԿՎ «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված՝ սանիտարահիգիենիկ պարագաների գնման ծավալին: Թյուրիմացաբար այն վերագրվել էր միայն ՊՈԱԿ-ի սպառմանը, առանց հաշվի առնելու, որ կազմակերպությունը սպասարկում է պետական այլ մարմինների ևս:

Պարզաբանենք. Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ը, բացի իր կողմից զբաղեցված տարածքներից (ք. Երևան, Զաքիյան փ. 10 և ք. Երևան, Հաղթանակ, 2-րդ փ. 79), իրականացնում է նաև շուրջ 60.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով Կառավարական թիվ 2 ու թիվ 3 շենքերի (որոնցում աշխատում է շուրջ 3000 մարդ) և պետական սեփականություն հանդիսացող՝ ավելի քան 20.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով մի շարք այլ (ք. Երևան, Արշակունյաց 4, ք. Երևան, Իսահակյան 28, ք. Երևան, Արմենակյան 129, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 և այլ շենքերի, որոնցում աշխատում է շուրջ 1800 մարդ) շահագործումն ու սպասարկումը:

Սպասարկման տիրույթում են նշված շենքերի սանհանգույցներն ու լիարժեք մաքրության ապահովումը:

Այս տեղեկությանը չտիրապետող մարդուն կարող է զարմացնել սպառվող սանիտարահիգիենիկ, լվացող և մաքրող նյութերի ծավալը, սակայն երբ այն համադրում ենք իրականությանը, պարզվում է, որ պետական միջոցները ոչ միայն չեն շռայլվում, այլև խնայողություն է կատարվում:

Մասնավորապես 2.130.150 ՀՀ դրամով 12910 հատ զուգարանի թղթի գնման ընթացակարգով (1 հատը՝ 165 դրամով) կազմակերպությունը նշված ապրանքի դիմաց վճարել է ընդամենը 1.587.930 ՀՀ դրամ (1 հատը՝ 123 ՀՀ դրամ), հետևաբար միայն զուգարանի թղթի գնման ընթացակարգով տնտեսվել է 542.220 ՀՀ դրամ:

Հրապարակման մեջ անտեղյակություն թե միտումնավորություն կա նաև այս ստորաբաժանման գործառույթների առումով. Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունը, բացի սպասարկման ծառայություններից, իրականացնում է նաև անվանման մեջ հիշատակվող՝ գույքագրման և գնահատման ծառայություններ՝ ամբողջ հանրապետությունում, հետևաբար ոչ թե կրկնում է Վարչության գործառույթները, այլ ՊԳԿՎ ստորաբաժանումներից մեկն է՝ իրեն վերապահված ծառայություններով ու գործառույթներով:

Ընդ որում, գործակալությունը ոչ թե նոր է ստեղծվել, այլ գործում է Վարչության կազմում 2000 թվականից:

Այսքանով հանդերձ, հորդորում ենք զերծ մնալ թերի կամ չստուգված տեղեկություններ հրապարակելուց, հիշեցնելով, որ մեր գործունեությունը միշտ բաց է հանրության ու լրատվամիջոցների առաջ»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին