Կարևոր իրադարձություններ

Կառավարության որոշմամբ` Խաչիկի միջնակարգ դպրոցից տարածք կվերցվի և կհանձնվի «Ոսկե կար» ՍՊԸ-ին

09 Մայիս, 2018 19:44
Կառավարության որոշմամբ` Խաչիկի միջնակարգ դպրոցից տարածք կվերցվի և կհանձնվի «Ոսկե կար» ՍՊԸ-ին

Մայիսի 10-ի կառավարության օրակարգում է անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին որոշման նախագիծը:

Նախագծի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, համայնք Խաչիկ 18-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքի 3 021 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով 383,69 քառ.մետր ընդհանուր մակերեսով 2-րդ հարկի տարածքը հետ վերցնել «Խաչիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով 8 տարի ժամկետով հանձնել «Ոսկե Կար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, կկնքի պայմանագիր նախատեսելով,  

1) Ընկերությունը պարտավորվում է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) տարվա ընթացքում տարածքի շինարարության և սարքավորումների ձեռքբերման համար կատարել 25 մլն. ՀՀ դրամի ներդրումներ և ստեղծել 20 աշխատատեղ,       

2) Ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառա­վարման վարչություն՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,

3) Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում Ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20% չափով,

4) Սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, Ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջու­թյամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15% չափով,

5) Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմա­նա­գիրը ենթակա է լուծման,

6) Պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Ընկերության միջոցների հաշվին:


7) Սահմանել, որ Ընկերությունն ունի անհատույց օգտագործման իրավունքով իրեն հանձնված սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի գնման նախապատվության իրավունք:

 

Լրահոս

Դիտել ավելին