Ավտոբուսը, որով տեղափոխվել են Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին ուղեկցող ոստիկանները, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Գործակալության հաղորդմամբ՝ ավտոբուսը տեղափոխում էր ոստիկանների, ովքեր ապահովել են վարչապետի անվտանգությունn Էրզրում նահանգում հանրահավաքի ժամանակ։ Պատահարի հետևանքով տուժել է ոստիկանության 25 աշխատակից։