Կարևոր իրադարձություններ

Հայ–ադրբեջանական սահմանին ձերբակալված օտարերկրացիները փոխանցվել են Ազգային անվտանգության ծառայությանը

09 Մայիս, 2018 15:17
Հայ–ադրբեջանական սահմանին ձերբակալված օտարերկրացիները փոխանցվել են Ազգային անվտանգության ծառայությանը

Այսօր`մայիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ հայ–ադրբեջանական սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալված 6 օտարերկրացի փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը։

Սարգսյանը նշել է, որ բոլոր 6-ն էլ Բանգլադեշի քաղաքացիներ են։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հայ–ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է օտարերկրյա վեց անձ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին