Կարևոր իրադարձություններ

Ողջունում եմ այս քաղաքական անցման խաղաղ բնույթը. Շվեդիայի արտգործնախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

09 Մայիս, 2018 13:55
 Ողջունում եմ այս քաղաքական անցման խաղաղ բնույթը. Շվեդիայի արտգործնախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու առթիվ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ողջունում եմ այս քաղաքական անցման խաղաղ բնույթը: Կարևոր է շարունակել ներառական երկխոսությունը՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության համար, որը պահանջում է Հայաստանի ժողովուրդը»,- ասված է Շվեդիայի ԱԳ նախարարի հաղորդագրությունում:

 

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին