Կարևոր իրադարձություններ

«Հաղթանակ» զբոսայգում մեկնարկել է Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնակատարությունը

09 Մայիս, 2018 11:09
«Հաղթանակ» զբոսայգում մեկնարկել է  Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնակատարությունը

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում զինվորական շքերթով այսօր մեկնարկել է Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնակատարությունը: 
«Հաղթանակ» զբոսայգի այցելեցին և Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: Տոնական միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ազգային անվտանգության պետ Գեորգի Կուտոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Պաշտոնյաների հետ էր նաև արդեն հրաժարական տված պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն անմար կրակի մոտ հոգեհանգստի աղոթք կարդաց Հայրենական մեծ պատերազմի և արցախյան հերոսամարտիկների զոհերի հիշատակի համար:

Պաշտոնյաները լրագրողների կողմից հնչեցված ներքաղաքական հարցերին չպատասխանեցին:

 



 

Լրահոս

Դիտել ավելին