Կարևոր իրադարձություններ

Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

08 Մայիս, 2018 14:28
Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Արտակ Դավթյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արտակ Զաքարյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: 

Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ որոշման պատճառը բերելով քաղաքական իրավիճակի փոփոխությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին