Կարևոր իրադարձություններ

Նոր iOS 13-ը iPad-ը կվերածի Mac համակարգիչների

06 Մայիս, 2018 16:00
Նոր iOS 13-ը iPad-ը կվերածի Mac համակարգիչների

Apple ընկերությունը մտադիր է նոր գործառութային iOS 13 համակարգ թողարկել, որը iPad-ը կվերածի այլընտրանքային պարզեցված Mac համակարգիչների: Այդ մասին հայտարարել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը:

Նրա տվյալներով՝ նոր համակարգը կգործարկվի արդեն հաջորդ տարվանից և հնարավորություն կընձեռի էականորեն ընդլայնելու պլանշետների հնարավորությունը: Նշվում է, որ Apple-ը ամբողջովին կփոխի «Ֆայլեր» ներդիրը, որը փաստացի ամբողջովին կհամապատասխանի macOS-ի Finder-ին: Դրան զուգահեռ կփոխվի նաև համակարգի արտաքին տեսքը. կստեղծվի միանգամից մի քանի պատուհանների հետ աշխատելու հնարավորություն:

 

Լրահոս

Դիտել ավելին