Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ները տեղեկացել են Օբամայի վարչակազմի վերաբերյալ Թրամփի կողմից կոմպրոմատներ հավաքելու մասին

06 Մայիս, 2018 12:20
ԶԼՄ-ները տեղեկացել են Օբամայի վարչակազմի վերաբերյալ Թրամփի կողմից կոմպրոմատներ հավաքելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները իսրայելական մասնավոր հետախուզական գործակալություն են վարձել՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամների վերաբերյալ կոմպրոմատներ հավաքագրելու համար՝ գրում է The Guardian-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ պատվիրատուներին հետաքրքրել է, թե ովքեր են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում ներգրավված հիմնական մարդիկ: Գործակալների խնդիրն է  մերկացնող տեղեկությունների հայտնաբերումը, ինչը հնարավորություն կտա վարկաբեկելու համաձայնագիրը, որի դեմ բացահայտ քննադատական վերաբերմունք ունի ԱՄՆ ներկայիս նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին