Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ընդդիմությունը նախընտրական դաշինք է կազմել

06 Մայիս, 2018 10:50
Թուրքիայում ընդդիմությունը նախընտրական դաշինք է կազմել

Թուրքիայում չորս ընդդիմադիր կուսակցություններ խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինք են կազմել՝ գրում է facenwes.ua-ը:

Դաշինքը կազմավորվել է միայն խորհրդարանական ընտրությունների համար, որ տեղի կունենա հունիսի 24-ին: Նույն օրը նախատեսված նախագահական ընտրությունների հետ դաշինքը առնչություն չունի: Ի հեճուկս միջկուսակացական ակտիվ բանակցությունների՝ դաշինքը չի կարողացել նախագահի մեկ միասնական թեկնածու առաջադրել:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցությունը արդեն նախընտրական դաշինք է ստեղծել`«Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) հետ, որի առաջնորդ Դևլեթ Բախչելին մինչեւ 2016թ. հուլիսին երկրում հեղաշրջման փորձ կատարելը Էրդողանի կոշտ քննադատը և հակառակորդն էր: Այդ երկու կուսակցությունները 2018թ. մարտին օրենսդրական փոփոխություններ կատարեցին, որպեսզի իրենց դաշինքը հնարավո դառնա:

 

Լրահոս

Դիտել ավելին