Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,03
    7,33

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրության պայմաններում Թուրքիայում ընտրությունները չեն կարող արդար լինել. Եվրախորհրդարան

05 Մայիս, 2018 16:46
Արտակարգ դրության պայմաններում Թուրքիայում ընտրությունները չեն կարող արդար լինել. Եվրախորհրդարան

Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպական խորհրդարանում իրականացվող հատուկ նիստի 2-րդ օրը քննարկվել է նաև Թուրքիայում տիրող իրավիճակը:Այաս մասին հայտնում է ermenihaber.am կայքը:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն իր ելույթում արձանագրել է, որ Թուրքիան օրեցօր հետընթաց է ապրում խոսքի ազատության ոլորտում:

«Եվրամիության համար առանց խոսքի ազատության ոչինչ հնարավոր չէ: Թուրքիայում խոսքի ազատությունը շարունակում է հետընթաց գրանցել: Խոսքի ազատությունը անփոխարինելի արժեք պետք է լինի այնպիսի երկրի համար, որը պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը»,- ասել է Հանը:

Հանը մտահոգություն է հայտնել նաև Թուրքիայում 2016-ի հուլիսից հայտարարված արտակարգ դրության շարունակաբար երկարացվելու կապակցությամբ:

«Ավտորիտարների գործելու ազատություն ավելի է մեծանում արտակարգ դրության պայմաններում: Դա մեզ մտահոգում է: Մենք մտահոգ ենք հատկապես դրա ևս մեկ անգամ երկարացվելու համար: Այդ իրավիճակում հնարավոր չէ ապահովել արդար ընտրությունների անցկացումը: Մենք շարունակում ենք մեր տեխնիկական աջակցությունը իրավական պետության հետընթացի հետևանքով տուժած մարդկանց: Մենք չենք կարող լռություն պահպանել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու ենք իրավիճակը շտկելու համար»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին