Կարևոր իրադարձություններ

Մայիսի 14-ին Սոչիում տեղի կունենա ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը

04 Մայիս, 2018 17:24
 Մայիսի 14-ին Սոչիում տեղի կունենա ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը մայիսի 14-ին կկայանա Սոչիում: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Գագաթնաժողովի նախապատրաստումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

«Քննարկվել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2018 թվականի մայիսի 14-ին Սոչի քաղաքում պլանավորված նիստի նախապատրաստման հարցերը»,-ասված է հաղորդագրության մեջ: «Ղեկավարները նաեւ շնորհավորանքներ են փոխանակել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առաջիկա տոնակատարության կապակցությամբ»,-նշել են Կրեմլում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին