Կարևոր իրադարձություններ

Էդվարդ Նալբանդյանը դասախոսությամբ է հանդես եկել ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում

04 Մայիս, 2018 14:01
Էդվարդ Նալբանդյանը դասախոսությամբ է հանդես եկել ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2017-2018թթ. ծրագրի ունկնդիրների, ինչպես նաև 2018թ. Դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցների վերապատրաստման ծրագրի մասնակիցների առջև:

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, տեղեկացրեց Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստման, դրա շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների և գագաթաժողովին ընդառաջ մշակվող փաստաթղթերի մասին։

Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և վերապատրաստման դասընթացի մասնակիցների հարցերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին