Կարևոր իրադարձություններ

Խստորեն պահանջում ենք առանց նախապայմանների նստել երկխոսության. Համայնքների միության կոչը

02 Մայիս, 2018 16:44
Խստորեն պահանջում ենք  առանց նախապայմանների նստել երկխոսության.  Համայնքների միության կոչը

Հայաստանի համայնքների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ներքաղաքական կոնֆլիկտի բոլոր կողմերին առաջիկա մի քանի օրվա մեջ համատեղ մշակել եւ հանրությանը ներկայացնել ստեղծված ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ:

«Մենք՝ Հայաստանի համայնքների ղեկավարներս, խորապես անհանգստացած ենք երկրում տիրող տեւական եւ խորը ճգնաժամով, որն արդեն սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը,

Այս օրերին բացարձակապես նշանակություն չունի թե ով որ կուսակցությունից է։ Մենք՝ բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք,

Հիմնվելով մեր ժողոդրվի կողմից մեզ տրված հավաքական մանդատի վրա, բոլոր քաղաքական ուժերից, ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից խստորեն պահանջում ենք.

- պետականության, պետության կայունության, երկրի անվտանգության եւ մեր քաղաքացիների իրավունքների ապահովման հանձնառություն եւ բարձր քաղաքական պատասխանատվություն,

-անհապաղ եւ առանց նախապայմանների նստել երկխոսության, այդ մասին անհապաղ եւ համատեղ հայտարարել ՀՀ քաղաքացիներին,

-բանակցությունների ողջ ընթացքում դադարեցնել քաղաքական ակցիաները,

-հանդես գալ լարվածությունը թուլացնող հայտարարություններով,

- առաջիկա մի քանի օրվա մեջ համատեղ մշակել եւ հանրությանը ներկայացնել ստեղծված ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ, որը պետք է հիմնվի իրավունքի, ՀՀ Սահմանադրության եւ ժողովրդի պահանջների վրա։

Այն պետք է ներառի,

Ա) ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների փոխհամաձայնեցված ժամկետը,

Բ) Մինչեւ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը ՀՀ ժամանակավոր կառավարության ամբողջական ու փոխհամաձայնեցված կազմը։

Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ,

Աշոտ Հայրապետյան

Կապան համայնքի ղեկավար

Մանվել Փարամազյան

Քաջարան համայնքի ղեկավար

Հայտարարությանը միացող համայնքների ղեկավարների անունները շուտով կլրացվեն», - ասված է հայտարարությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին