Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն չպաշտպանեց իր տեսակետը. Արմեն Ռուստամյան

01 Մայիս, 2018 21:41
ՀՀԿ-ն չպաշտպանեց իր տեսակետը. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը  լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլը հարկավոր է Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնել:

«Մենք մեր տեսակնետն արդեն հայտնել ենք, մեր դիրքորոշումն արտահայտել ենք: Իսկ երկրորդ փուլում մենք պետք է կարողանանք լուծումներ գտնել: Այսպես շարունակվել չի կարող: Մեր սկզբունքը մնում է նույնը: Մենք կարծում ենք, որ պետք է համախոհության միջոցով ընդհանուր հայտարարի հասնենք: Ես կարծում եմ, որ հաջորդ անգամ էլ պետք է ամեն ինչ արվի, որ մեկ թեկնածու լինի»,- նշեց Ռուստամյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ հարկավոր է երկխոսության համար տեղ թողնել: Ռուստամյանը հույս հայտնեց, որ այս ամենի արդյունքում արյունահեղություն չի լինի, որովհետև իրենք իրենց կողմից ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենա:

«ՀՀԿ-ն չպաշտպանեց իր տեսակետը, քանի որ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն խոչընդոտելու խորհրդարանում վարչապետի ընտրությանը»,- ասաց նա:

 Պատգամավորը շեշտեց, որ իրենց հիմնական մտահոգությունն այն է, որպեսզի արտաքին ուժերի միջամտություն չառաջանա:

«Ստեղծված իրավիճակում բնական է, որ փորձեր կլինեն ուղղորդել կամ ազդել իրավիճակի վրա: Մենք սա պետք է թույլ չտանք, իսկ դրա համար հարկավոր է որքան հնարավոր է շուտ հասնել հանգուցալուծման»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին