Կարևոր իրադարձություններ

Սիրիայում 25 խաղաղ բնակիչ է զոհվել միջազգային կոալիցիայի ռմբակոծության հետևաքնով. լրատվամիջոցներ

01 Մայիս, 2018 19:31
Սիրիայում 25 խաղաղ բնակիչ է զոհվել միջազգային կոալիցիայի ռմբակոծության հետևաքնով. լրատվամիջոցներ

Սիրիայի  Էլ Հասեկա քաղաքում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է մահացել, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությանը:

«Ամերիկյան կոալիցիան նոր կոտորած է իրականացնում սիրիացիների նկատմամբ, որի հետևանքով 25 խաղաղ բնակիչ է զոհվել Էլ Հասեկայի արվարձան հանդիսացող Էլ Ֆադիլ գյուղում»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Վերոնշյալ գյուղը, ԶԼՄ-ների հաղորդմամբ, գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:  Զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են: 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին