Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում ձերբակալվել է մայիսի 1-ի միջոցառմանը մասնակցող 15 ակտիվիստ

01 Մայիս, 2018 13:50
Ստամբուլում ձերբակալվել է մայիսի 1-ի միջոցառմանը մասնակցող 15 ակտիվիստ

Ստամբուլում ձերբակալվել է 15 ակտիվիստ, որոնք փորձել են մուտք գործել Թաքսիմի հրապարակ՝ մայիսի 1-ին նվիրված միջոցառման անցկացման համար, գրում է diken.com.tr կայքը։

Հիշեցնենք, որ միջոցառումը խոչընդոտելու նպատակով ոստիկանությունը շրջափակել է դեպի Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակ տանող բոլոր մուտքերը թե՛ մեքենաների, թե՛ մարդկանց համար։ Ստամբուլի մետրոն նույնպես կանգառ չի անում Թաքսիմում։ Ստամբուլի նահանգապետարանը թույլատվություն չի տրամադրել միջոցառման անցկացման համար՝ երկրում շարունակվող արտակարգ դրության ռեժիմի պատճառաբանությամբ։

Աղբյուրը նշում է, որ Թաքսիմի հրապարակը շրջափակման մեջ առած ոստիկանները թույլ չեն տվել այստեղ մուտք գործել նույնիսկ լրագրողներին ու զբոսաշրջիկներին, որոնք չեն կարողանում հասնել տարածքում գտնվող իրենց հյուրանոցները:

 

Նշենք, որ Թուրքիայում 2017թ.-ի միայն առաջին կիսամյակում մահացել է 741 աշխատավոր, միայն մայիս ամսվա ընթացքում ամբողջ երկրում տարբեր տեխնիկական վթարների և այլ միջադեպերի հետևանքով մահացել է 146 աշխատավոր։

Հայտնի է, որ աշխատավորների մահվան հիմնական պատճառները լինում են հանքավայրերում տեղի ունեցած փլուզումները, աշխատավորների առողջությանը վնասող ծանր աշխատանքային պայմանները և ճանապարհատրանսպոտային պատահարները:

 

 
 

 







 

Լրահոս

Դիտել ավելին