Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

27 Ապրիլ, 2018 11:08
Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 25-ին, Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։

Ընդունված որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այս ինստիտուցիոնալ հայտարարությամբ Ալկորկոնի քաղաքապետարանը ճանաչում է մարդկության դեմ գործված այս հանցագործությունը, որն արժեցավ մեկ ու կես միլիոն հայի կյանք եւ որի արդյունքում երկու միլիոն մարդ լքեց իր բնօրրանը»: Քաղաքային խորհուրդը նաեւ իր աջակցությունն է հայտնում ողջ հայ ժողովրդին եւ կոչ անում Իսպանիայի կենտրոնական իշխանություններին օր առաջ ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը»:

Նշվում է, որ քաղաքապետարանի նիստին ներկա էին նաև հայ համայնքի եւ Մադրիդի «Հայ տուն» մշակութային միության ներկայացուցիչներ, որոնց ներկայացրած խնդրագրի հիման վրա էլ ընթացք էր տրվել այս գործընթացին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին