Կարևոր իրադարձություններ

Հայտնի է դարձել դիջեյ Ավիչիի մահվան պատճառը

27 Ապրիլ, 2018 00:32
Հայտնի է դարձել դիջեյ Ավիչիի մահվան պատճառը

Շվեդ դիջեյ Թիմ Բերգլինգը, որն առավել հայտնի էր որպես դիջեյ Ավիչի, ինքնասպան է եղել:

Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը՝ նշելով, որ ընտանիքի անդամները հայտնաբերել են նրա թողած երկտողը:

«Մեր սիրելի Թիմը նուրբ արտիստիկ հոգի ուներ, նա պատասխաններ էր փնտրում էկզիստենցիալ հարցերին… Նա ցանկանում էր հավասարակշռություն գտնել իր կյանքում երջանիկ լինելու և իր սիրած գործով՝ երաժշտությամբ, զբաղվելու համար: Նա ապրում էր կյանքի իմաստի մասին մտքերով: Նա այլևս չէր կարող շարունակել», - ասել են ընտանիքի անդամները:

Հիշեցնենք, որ «Գրեմմիի» առաջադրված երաժիշտին մահացած են հայտնաբերել Օմանում ապրիլի 20-ին: Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել էին, որ վերջինս առողջական խնդիրներ է ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին